Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է Լևոն Հայրապետյանին

«Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է Լևոն Հայրապետյանին
30.07.2014 | 15:57

Մամուլի տեղեկացմամբ՝ կտրուկ վատացել է «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրում գտնվող հայ գործարար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մարդ, ով միշտ կանգնած է եղել Արցախի Հանրապեության պետականաշինության ակունքներում եւ մինչ օրս իր ազգանվեր գործունեությամբ նպաստում է հայության առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարմանը:

Նրա անազատության մեջ գտնվելը՝ ելնելով առողջական վիճակից, հակասում է ինչպես Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավական նորմերին: Այս հանգամանքը, ինչպես նաեւ վերջին տարիներին Հայրապետյանի ծավալած հանրային գործունեությունը՝ կապված հայկական երկու պետությունների ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների հետ, հիմք են տալիս եզրակացնելու, որ մի քանի օր առաջ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ, որն իր հերթին դիտարկում ենք որպես Արցախի կայացմանը խոչընդոտող լրջագույն հարված:

Դատապարտելով հայտնի բարերարի ճակատագրի հանդեպ ՀՀ դե ֆակտո իշխանությունների քար լռությունը, որը եւս մեկ անգամ փաստում է նրանց անգործունակությունը եւ ՀՀ քաղաքացու նկատմամբ անտարբեր, քամահրական վերաբերմունքը, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց բողոքի ու ցասումի ձայնը բարձրացնել Լեւոն Հայրապետյանի հանդեպ կիրառվող հակաիրավական, անմարդկային գործողությունների առնչությամբ եւ անել հնարավոր ամեն բան՝ օր առաջ նրան ազատություն վերադարձնելու համար: Դա բոլորիս պատվի ու արժանապատվության հարցն է:


30 հուլիսի 2014
Երեւան

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ